14:30  ,  22 հունվարի, 2019

Հենրիխ Մխիթարյանը կարող է խաղադաշտ վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում

Վնասվածքից վերականգնվող Հենրիխ Մխիթարյանը կարող է խաղադաշտ վերադառնալ իր նախկին ակումբ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ գավաթային խաղում, հաղորդում է Evening Standard-ը:

Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպանը հունվարի 10-ին վերսկսել է մարզումները վնասվածքից հետո եւ մոտ է ընդհանուր խումբ վերադառնալուն: «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում կհանդիպեն հունվարի 25-ին:

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին ծննդյան 30-րդ տարեդարձը նշած Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում, որը կայացել է դեկտեմբերի 19-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս