14:07  ,  22 հունվարի, 2019

Մաքսիմ Մանուկյանը եւ Արսեն Ջուլֆալակյանը մասնակցում են Հայաստանի թիմի հավաքին (ֆոտո)

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը շարունակում է մարզումային հավաքը Ծաղկաձորում: ՀԸՖ մամուլի ծառայությունը ներկայացրել է մարզումներից մեկի ֆոտոռեպորտաժը:

Հավաքին մասնակցում են նաեւ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ Մաքսիմ Մանուկյանը եւ Արսեն Ջուլֆալակյանը: Օլիմպիական փոխչեմպիոն Ջուլֆալակյանը վերջերս 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի մանդատ էր ստացել «Իմ քայլը» դաշինիքից:

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) չի մասնակցում հավաքին, քանի որ ԱՄՆ-ում շարունակում է վերականգնողական փուլը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում