12:33  ,  22 հունվարի, 2019

«Փյունիկի» առաջին մարզումը Թուրքիայում (ֆոտո)

Երեւանի «Փյունիկը» հունվարի 21-ին սկսել է հավաքը Թուրքիայի Ալանիա քաղաքում, որտեղ կմարզվի մինչեւ փետրվարի 3-ը:

Ռուսաստանցի Անդրեյ Տալալաեւի գլխավորած թիմն արդեն առաջին մարզումն է անցկացրել Թուրքիայում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Փյունիկը» հավաքի ընթացքում կանցկացնի չորս ստուգողական հանդիպումներ: Մրցակիցները կլինեն բուլղարական «Սլավիան» ու «Մոնտանան», ուկրաինական  «Ալեքսանդրիան» եւ ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում