13:14  ,  22 հունվարի, 2019

«Բարսելոնան» հետաքրքրված է «Սասուոլոյի» եւս մեկ ֆուտբոլիստով

«Բարսելոնան» հետաքրքրված է իտալական «Սասուոլոյի» կիսապաշտպան Ստեֆանո Սենսիի ծառայություններով, հաղորդում է Mediaset-ը:

Կատալոնական ակումբն արդեն բանակցություններ է սկսել «Սասուոլոյի» ու 23-ամյա իտալացու գործակալների հետ:

Սենսին նախորդ տարի նորամուտն է նշել Իտալիայի ազգային հավաքականում, որի կազմում անցկացրել է մեկ հանդիպում: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020-ի ամառը:

Հիշեցնենք, որ նախօրեին «Բարսելոնան» մինչեւ այս մրցաշրջանի ավարտը վարձակալել էր «Սասուոլոյի» գանացի կիսապաշտպան Կեւին-Պրինս Բոատենգին: Մրցաշրջանի վերջում կատալոնացիները հնարավորություն կունենան 8 միլիոն եվրոյով գնել 31-ամյա Բոատենգի տրանսֆերային իրավունքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում