11:42  ,  22 հունվարի, 2019

«Բարսելոնայի» նորեկ. Ցանկանում եմ «Ռեալին» գոլ խփել «Սանտյագո Բերնաբեուում»

Իտալական «Սասուոլոյից» «Բարսելոնա» տեղափոխված գանացի կիսապաշտպան Կեւին-Պրինս Բոատենգը պատմել է տպավորությունների մասին:

«Ինձ համար տխուր է, որ հեռանում եմ «Սասուոլոյից», սակայն դա հրաշալի հնարավորություն է: Մի հարցրեք ինձ «Ռեալի» մասին: Ցանկանում եմ կենտրոնանալ «Բարսելոնայում» ելույթների վրա, եւ հաջորդ Սուպերկլասիկոյում գոլ խփել «Սանտյագո Բերնաբեուում»,- Բոատենգի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն:

Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը մինչեւ այս մրցաշրջանի ավարտը 2 միլիոն եվրոյով վարձակալել է 31-ամյա ֆուտբոլիստին: Մրցաշրջանի վերջում «Բարսելոնան» հնարավորություն կունենա 8 միլիոնով գնել Բոատենգի տրանսֆերային իրավունքը:

Գանացի կիսապաշտպանը 2018-ին Ֆրանկֆուրտի «Այնտրատից» էր տեղափոխվել «Սասուոլո», որի կազմում մասնակցել է Իտալիայի ընթացիկ առաջնության 13 խաղի եւ դարձել 4 գոլի հեղինակ: Իսպանիայում նա 2016-2017-ը հանդես է եկել «Լաս Պալմասում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում