15:44  ,  22 հունվարի, 2019

Ռոբերտո Սոլդադոն հիշեցրել է իր մասին

Ստամբուլի «Ֆեներբահչեի» իսպանացի հարձակվող Ռոբերտո Սոլդադոն գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել «Բուրսասպորի» դեմ Թուրքիայի առաջնության 18-րդ տուրի խաղում: 20-րդ րոպեին Իսպանիայի հավաքականի, Մադրիդի «Ռեալի» ու Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին ֆուտբոլիստը շրջադարձ հարվածով բացել է հաշիվը:

«Բուրսասպորի» խաղադաշտում անցկացված հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով, իսկ 33-ամյա Սոլդադոն առաջին գոլն է խփել Թուրքիայի ընթացիկ առաջնությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում