11:12  ,  22 հունվարի, 2019

Մրցավարը 8 րոպե VAR-ով դիտել է դրվագի կրկնապատկերը

«Գվադալահարայի» եւ «Տոլուկայի» միջեւ ֆուտբոլի Մեքսիկայի առաջնության երրորդ տուրի խաղում տեղի է ունեցել ուշագրավ միջադեպ:

Դրվագներից մեկից հետո խաղի գլխավոր մրցավարը VAR համակարգի միջոցով 8 րոպե դիտել է կրկնապատկերը, որպեսզի կայացնի ճիշտ որոշում: Երկարատեւ մտորումներից հետո նա որոշել է չարձանագրել գոլը: Այդ խաղում «Գվադալահարան» տնային հաղթանակ է տարել նվազագույն հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում