10:36  ,  22 հունվարի, 2019

Ռոնալդուն չիրացված 11 մետրանոցներով հավասարվեց Մեսիին

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Կյեւոյի» հետ Իտալիայի առաջնության 20-րդ տուրի խաղում (3:0) չի կարողացել անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը: Դա 33-ամյա ֆուտբոլիստի կարիերայի 25-րդ չիրացված 11 մետրանոցն է: Նույնքան անգամ վրիպել է նաեւ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, փոխանցում է Opta-ն:

Կարիերայի ընթացքում Ռոնալդուն 108 գոլ է խփել 11 մետրանոց հարվածից: 31-ամյա Մեսին 139 անգամ է անվրեպ իրացրել 11 մետրանց հարված:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում