10:26  ,  22 հունվարի, 2019

Դե Բրույնեն մերժել է «Ռեալին»

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն հրաժարվել է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:

Don Balon-ի համաձայն՝ 27-ամյա ֆուտբոլիստը չի ընդունել Արքայական ակումբի առաջարկը, քանի որ իրեն ամեն ինչ գոհացնում է «Մանչեսթեր Սիթիում»:

Դե Բրույնեն 2015-ից է խաղում անգլիական ակումբում, որի կազմում Պրեմյեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 13 խաղի, դարձել 3 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս