10:18  ,  22 հունվարի, 2019

Australian Open. Ֆեդերերին հաղթած Ցիցիպասը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Հունաստանի ներկայացուցիչ Ստեֆանոս Ցիցիպասը նվաճեց Մելբուրնում շարունակվող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչի ուղեգիր:

5-րդ շրջանում 20-ամյա թենիսիստը 4 սեթում առավելության հասավ իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի նկատմամբ՝ 7:5, 4:6, 6:4, 7:6: Պայքարը տեւեց 3 ժամ 15 րոպե:

Աշխարհի 15-րդ ռակետ Ցիցիպասն առաջին անգամ է դուրս գալիս «Մեծ սաղավարտի» մրցաշարերի կիսաեզրափակիչ: Եզրափակիչի ուղեգիրը նա կվիճարկի կամ իսպանացի Ռաֆայել Նադալի, կամ ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյի հետ:

Հիշեցնենք, որ նախորդ փուլում Ստեֆանոս Ցիցիպասը հաղթել էր Australian Open-ի գործող չեմպիոն Ռոջեր Ֆեդերերին: Մրցաշարը կավարտվի հունվարի 27-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում