01:23  ,  22 հունվարի, 2019

«Յուվենտուսը» խնդիրներ չունեցավ հետնապահի հետ խաղում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 20-րդ տուրի խաղում չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» տանը մրցեց հետնապահ «Կյեւոյի» հետ:

Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը հաղթեց 3:0 հաշվով, թեեւ այն կարող էր ավելի խոշոր լինել, եթե 11 մետրանոցը չձախողեր պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն: «Կյեւոյի» դարպասապահ Ստեֆանո Սորենտինոն սեյվ կատարեց:

«Յուվենտուսը» 56 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Կյեւոն» վերջինն է՝ 8 միավոր:

Իտալիայի առաջնություն, 20-րդ տուր

«Յուվենտուս» - «Կյեւո»՝ 3:0 (տեսանյութ)

Դուգլաս Կոստա, 13, Էմրե Ջան, 45, Դանիելե Ռուգանի, 84

Չիրացրած 11մ՝ Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»), 52

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով