23:44  ,  21 հունվարի, 2019

Իբրահիմովիչ. Հիմա տեսնում ենք երջանիկ Պոգբայի

Ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն անդրադարձել է նախկին ակումբակից, «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի եւ մանչեսթերյան թիմի նախկին գլխավոր մարզիչ, պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի հարաբերություններին ակումբում:

«Կան խաղացողներ, որոնց ամբողջովին դրսեւորվելու համար անհրաժեշտ է ազատություն: Անկասկած, Մոուրինյոն ունի իր մարտավարությունն ու ֆուտբոլի վերաբերյալ պատկերացումները, բայց կան նաեւ խաղացողներ, որոնք դուրս են այդ սահմաններից:

Կարծում եմ՝ այդպիսի ֆուտբոլիստներից է Պոգբան: Նա եւ Մոուրինյոն չէին զգում վստահություն իրար նկատմամբ: Դժվար է խաղալ այդպիսի պայմաններում: Բայց այդպիսի իրավիճակներ լինում են, դա էլ խաղի մի մասն է: Ոչ բոլորն են կարողանում աշխատել միասին եւ գտնել փոխհամաձայնություն: Հիմա մենք տեսնում են այլ, երջանիկ Պոգբայի: Նա ստացել է անհրաժեշտ ազատությունը»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ Մոուրինյոյի հեռանալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի ղեկավարությամբ 6 անընդմեջ հաղթանակ է տարել Պրեմյեր լիգայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս