19:55  ,  21 հունվարի, 2019

«Միլանի» հաղթանակը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 20-րդ տուրի խաղում «Միլանը» հյուրընկալվեց «Ջենոային»: Իտալացի Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով: Վերջնամասում աչքի ընկան իտալացի հարձակվող Ֆաբիո Բորինին եւ իսպանացի հարձակվող Սուսոն:

«Միլանը» 34 միավորով բարձրացավ չորրորդ տեղ եւ 6 միավոր հետ է երրորդ տեղում ընթացող «Ինտերից»: «Ջենոան» ունի 20 միավոր եւ 14-րդն է:

Իտալիայի առաջնություն, 20-րդ տուր

«Ջենոա» - «Միլան»՝ 0:2 (տեսանյութ)

Ֆաբիո Բորինի, 72, Սուսո, 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս