00:12  ,  22 հունվարի, 2019

Լավագույն ֆուտբոլիստ, հանդիպում եւ ընկեր. Արթուր Սարկիսովի պատասխանը

Կրասնոյարսկի «Ենիսեյի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը երկրպագուների հարցերին է պատասխանել Instagram Stories-ում:

«Լավագույն ֆուտբոլիստը, որի հետ ես խաղացել եմ Հենրիխ Մխիթարյանն է:

Իմ կարիերայում ամենավառ հանդիպումը համարում եմ Իռլանդիա – Հայաստան վճռական խաղը:

Հավաքականում իմ ամենամտերիմ ընկերը Ռուսլան Կորյանն է»,- գրել է Սարկիսովը՝ արձագանքելով համապատասխան հարցերին:

Ռուսաստանի ընթացիկ առաջնության 16 խաղում Արթուր Սարկիսովը խփել է 1 գոլ: Հայաստանի հավաքականում անցկացրած 39 խաղում նա աչքի է ընկել 6 անգամ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս