18:42  ,  21 հունվարի, 2019

Ձյան վրա վոլեյբոլի Հայաստանի չեմպիոնները

Ծաղկաձորում անցկացվեցին  ձյան վրա վոլեյբոլի տղամարդկանց և կանանց Հայաստանի բաց  առաջնությունները: Մասնակցեցին տղամարդկանց 12 և կանանց 8 թիմեր, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

Տղամարդկանց պայքարում հաղթեց «Արմվոլեյը», երկրորդ եւ երրորդ տեղերում են Վրաստանի հավաքականն ու «Արաբկիրը»: Կանանց առաջնության մրցանակային եռյակում են «Վան-1»-ը, «Վիվառոն» եւ «Վան-2»-ը:

Առաջնության արդյունքներով կազմվեցին հավաքականներ: Տղամարդկանց թիմը կպատրաստվի փետրվարի 15-17-ը Վրաստանի  Բակուրիանի մարզավանում կայանալիք «Եվրոպա-տուր» մրցաշարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս