21:09  ,  21 հունվարի, 2019

Արաս Օզբիլիսի վիճակագրությունն ու գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է «Վիլեմ Երկրորդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի վիճակագրությունը «Բրեդայի» դեմ Հոլանդիայի առաջնության 18-րդ տուրի խաղում:

Օզբիլիսը երկու հարված է կատարել դարպասին, մեկ հարված՝ դարպասի ուղղությամբ: Հայ ֆուտբոլիստի 22 փոխանցումից 63.6 տոկոսը հասել է թիմակիցներին: 28-ամյա ֆուտբոլիստը երեք անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակիցներին, երկու անգամ խլել է գնդակը: Օզբիլիսը կանոնները չի խախտել, նրա դեմ գրանցվել է մեկ խախտում:

Օզբիլիսը ստացելէ 7.02 գնահատականը, իսկ լավագույնը «Վիլեմ Երկրորդում» ճանաչվել է գոլի հեղինակ դարձած իսպանացի կիսապաշտպան Պոլ Լոնչը՝ 8.06:

Հիշեցնենք, որ «Վիլեմ Երկրորդը» հաղթել է 2:0 հաշվով՝ տանելով երրորդ անընդմեջ հաղթանակը: Օզբիլիսը մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 75-րդ րոպեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում