18:01  ,  21 հունվարի, 2019

«Արարատն» ընտրել է 3 օտարերկրացիների, սպասում է նաեւ Նոր Զելանդիայի հավաքականի հարձակվողի

Ձորաղբյուրում մարզումային հավաք անցկացվող Երեւանի «Արարատում» այս օրերին փորձաշրջան են անցնում մի քանի օտարերկրացի ֆուտբոլիստներ:

NEWS.am Sport-ին հայտնի դարձավ, որ Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմի կազմը կհամալրեն ռուսական «Ուրալի» եւ Բելառուսի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրեյ Չուխլեյը, բելառուսական ԲԱՏԷ-ի նախկին խաղացող, ուկրաինացի կիսապաշտպան Անդրեյ Յակովլեւը եւ «Գանձասար-Կապանի» նախկին խաղացող, սերբ կիսապաշտպան Դեյան Վուկոմանովիչը:

Հունվարի 23-ից փետրվարի 3-ը Սոչում կայանալիք մարզումային հավաքի ժամանակ «Արարատին» կմիանան Նոր Զելանդիայի հավաքականի հարձակվող, երեք խաղացողներ Ուկրաինայից, եւս մի քանի պոտենցիալ նորեկներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում