20:11  ,  21 հունվարի, 2019

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը Չիլիում երկրաշարժ է զգացել

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող, Մոսկվայի ԲԿՄԱ-ի սելեկցիոներ Անդրեյ Մովսեսյանն այժմ գտնվում է Չիլիում եւ երկրաշարժ է զգացել:

«Գիշերը մի փոքր «ցնցեց», բայց ամեն ինչ լավ է: Չիլիի համար սովորական երեւույթ է: Աշխատանքը շարունակվում է»,- Ինստագրամում գրել է Մովսեսյանը:

Չիլիի ափի մոտ գրանցվել է 6.7 բալ ուժգնությամբ երկրաշարժ:

Անդրեյ Մովսեսյանը Չիլիում հետեւում է այժմ ընթացող Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնության մասնակից խաղացողների՝ հնարավոր տրանսֆերների նպատակով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում