19:07  ,  21 հունվարի, 2019

Օբամեյանգը շնորհավորել է Մխիթարյանին. «Բորուսիայից» մինչեւ «Արսենալ» (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը Ինստագրամում շնորհավորել է ակումբակից, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը հունվարի 21-ին նշում է ծննդյան 30-րդ տարեդարձը:

Օբամեյանգը նաեւ լուսանկարներ է հրապարակել Մխիթարյանի հետ՝  Դորտմունդի «Բորուսիայում» եւ «Արսենալում» գոլեր նշելու պահերից:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին ստացած ոտքի կոտրվածքից հետո Մխիթարյանը հունվարի 10-ին վերսկսել է մարզումները մարզասրահում անհատական ծրագրով: Սպասվում է, որ առաջիկա օրերին Մխիթարյանը կվերադառնա «Արսենալի» ընդհանուր խումբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով