17:41  ,  21 հունվարի, 2019

«Բանանցի» կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ճապոնիայում

Երեւանի «Բանանցի» բրազիլացի կիսապաշտպան Վալմերսոն Գարսիա Պրայան կարիերան կշարունակի Ճապոնիայում:

25-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել Ճապոնիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Տոկիո Վերդի» թիմի հետ:

Հայաստանի ընթացիկ առաջության 15 խաղում Վալմերսոնը խփել էր 5 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:

Վալմերսոնը Հայաստանում ներկայացրել է նաեւ «Գանձասար-Կապանը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս