17:12  ,  21 հունվարի, 2019

Ռոնալդուն Մարսելոյին համոզում է տեղափոխվել «Յուվենտուս»

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոյին համոզում է տեղափոխվել իտալական ակումբ, հաղորդում է AS-ը։

Արքայական ակումբից հեռանալուց հետո Ռոնալդուն պահպանում է լավ հարաբերությունները նախկին ակումբակցի հետ։

«Ռեալը» մտադիր չէ բաժանվել բրազիլացուց, թեեւ նա վերջին շրջանում կորցրել է տեղը մեկնարկային կազմում։ 30-ամյա Մարսելոյի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022 թվականի ամառը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում