16:05  ,  21 հունվարի, 2019

Դեմբելեն 2 շաբաթ չի օգնի «Բարսելոնային»

«Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն սրունքաթաթային հոդի վնասվածք է ստացել «Լեգանեսի» դեմ իսպանական Պրիմերայի 20-րդ տուրի խաղում (3։1)։

Կատալոնական ակումբի կայքը հայտնում է, որ 21-ամյա ֆուտբոլիստի վերականգնման համար կպահանջվի 15 օր։ «Լեգանեսի» դեմ խաղում Դեմբելեն գոլի հեղինակ դառնալուց հետո փոխարինվել էր 69-րդ րոպեին։

Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի հարձակվողը կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 27 հանդիպում, դարձել 15 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս