«Գանձասար-Կապանը» հունվարի 21-ին Երեւանում ստուգողական հանդիպում է անցկացրել Ռուսաստանի առաջին դիվիզիոնում հանդես եկող «Արմավիրի» հետ եւ պարտվել 1։3 հաշվով։ «Բանանցի» մարզադպրոցի արհեստական խոտածածկով խաղադաշտում կայացած հանդիպման բոլոր գոլերը գրանցվել են երկրորդ խաղակեսում։
Հայկական ակումբից աչքի է ընկել Կարագանդայի «Շախտյորից» վերադարձած Գեղամ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ այս օրերին «Արմավիրն» Արսեն Պապիկյանի գլխավորությամբ հավաք է անցկացնում Երեւանում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում