14:12  ,  21 հունվարի, 2019

Australian Open. Սերենա Ուիլյամսը դուրս թողեց աշխարհի առաջին ռակետին

Կանանց աշխարհի առաջին ռակետ Սիմոնա Հալեպը Մելբուրնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության չորրորդ շրջանում 3 սեթում պարտվեց ամերիկացի Սերենա Ուիլյամսին եւ լքեց պայքարը: 1 ժամ 47 րոպե տեւած մրցախաղում 16-րդ ռակետ Ուիլյամսը հաղթեց 6:1, 4:6, 6:4 հաշվով:

Երրորդ շրջանում ռումինացի թենիսիստուհին հաղթել էր Սերենայի քրոջը՝ Վինուս Ուիլյամսին: Քառորդ եզրափակիչում 37-ամյա ամերիկուհու մրցակիցը կլինի չեխ Կարոլինա Պլիշկովան:

Հիշեցնենք, որ Australian Open-ի չեմպիոնական տիտղոսը չէր կարողացել պաշտպանել դանիացի Կարոլին Վոզնյացկին, որը երրորդ շրջանում պարտվել էր ռուս Մարիա Շարապովային: Նախորդ մրցաշարի եզրափակիչում Վոզնյացկուն հաղթել էր Սիմոնա Հալեպին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում