16:42  ,  21 հունվարի, 2019

Լեւոն Աղասյանն առաջին տեղն է գրավել Ղազախստանում

Հայաստանի առաջատար աթլետներից կապանցի Լեւոն Աղասյանը առաջին տեղն է գրավել Ղազախստանի Ուստ-Կամենոգորսկ քաղաքում անցկացված եռացատկի մրցաշարում: Հայ մարզիկը հաղթել է 16.63 մետր արդյունքով, հաղորդում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:

Աթլետիկայի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանը նշել է, որ հայ մոտ 10 եռացատկորդներ, հեռացատկորդներ ու վազորդներ հանդես կգան Ստամբուլում փետրվարի 16-ին մեկնարկող Բալկանյան երկրների խաղերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում