15:11  ,  21 հունվարի, 2019

Ռուս 13-ամյա գեղասահորդուհի. Պետք է ճիշտ ընդունել դոպինգ կայուն հանդես գալու համար

Ռուս 13-ամյա գեղասահորդուհի Անաստասիա Շաբոտովան Ինստագրամում երկրպագուների հետ հաղորդակցման ընթացքում նշել է, որ հաջող ելույթների համար անհրաժեշտ են արգելված խտանիչներ:

«Ինչպե՞ս կայուն ելույներ ունենալ. Ընդունել շատ դոպինգ եւ հանդես ես գալիս կայուն: Ահա այսքանը: Միայն պետք է ճիշտ ընդունել դոպինգ: «Խրուստալնիում», իհարկե, ընդունում են դոպինգ»,- նշել է պատանի մարզուհին, փոխանցում է «Чемпионат»-ը:

Անաստասիա Շաբոտովան մարզվում է «Снежные барсы» մարզադպրոցում: «Խրուստալնի» կենտրոնում եղել են նաեւ ռուսաստանցի հայտնի գեղասահորդներ Յուլիա Լիպնիցկայան, Եվգենիա Մեդվեդեւան եւ Ալինա Զագիտովան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում