12:08  ,  21 հունվարի, 2019

«Չելսին» ու «Աթլետիկոն» պայմանավորվել են Մորատայի հարցով

Լոնդոնի «Չելսիի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան առաջիկայում կտեղափոխվի Մադրիդի «Աթլետիկո»:

Cadena Cope-ի համաձայն՝ 2 ակումբները փոխհամաձայնության են եկել տրանսֆերի հարցում, իսկ Մորատան տվել է Մադրիդ տեղափոխվելու համաձայնություն: Մինչեւ մրցաշրջանի ավարտը 26-ամյա հարձակվողը վարձավճարով կխաղա «Աթլետիկոյում»:

Մորատան 2017թ. ամռանը Մադրիդի «Ռեալից» է տեղափոխվել «Չելսի»։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 16 հանդիպման եւ խփել է 5 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում