01:40  ,  21 հունվարի, 2019

Մեսին դուրս եկավ փոխարինման եւ օգնեց «Բարսելոնային» հաղթել (տեսանյութ)

Իսպանական Պրիմերայի 20-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» ընդունեց «Լեգանեսին» եւ առավելության հասավ 3:1 հաշվով (տեսանյութ):

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին խաղը սկսել էր պահեստայինների նստարանից եւ փոխարինման դուրս եկավ 64-րդ րոպեին, երբ հաշիվը 1:1 էր: Դրանից 7 րոպե անց դաշտի տերերը դարձյալ առաջ անցան հաշվի մեջ, իսկ խաղի վերջակետն ավելացված ժամանակում դրեց հենց Մեսին: Արգենտինացի հարձակվողը 18 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը, իսկ նրա ակումբակից Լուիս Սուարեսը գոլերի թիվը հասցրեց 15-ի:

31-ամյա Սուարեսը 167-րդ գոլը խփեց «Բարսելոնայում» եւ ընդգրկվեց ակումբի պատմության լավագույն ռմբարկուների առաջին հնգյակում:

Այս հաղթանակից հետո կատալոնական ակումբը վաստակեց 46 միավոր եւ 5 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյից»: Մադրիդի «Ռեալը» 36 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:

Իսպանիայի առաջնություն, 20-րդ տուր

«Բարսելոնա» - «Լեգանես»՝ 3:1

Ուսման Դեմբելե, 32, Լուիս Սուարես, 71, Լիոնել Մեսի, 90+2 – Մարտին Բրեթվեյթ, 57

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով