01:26  ,  21 հունվարի, 2019

«Նապոլին» ուժեղ էր «Լացիոյից» (տեսանյութ)

Իտալական A Սերիայի 20-րդ տուրում «Նապոլին» 2:1 հաշվով տնային հաղթանակ տարավ Հռոմից ժամանած «Լացիոյի» նկատմամբ (տեսանյութ):

Կարլո Անչելոտիի գլխավորած թիմը 47 միավորով երկրորդ տեղում է եւ 6 միավոր է հետ առաջատար Թուրինի «Յուվենտուսից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: «Լացիոն» 32 միավորով 5-րդն է:

Իտալիայի առաջնություն, 20-րդ տուր

«Նապոլի» - «Լացիո»՝ 2:1

Խոսե Կալյեխոն, 34, Արկադիուշ Միլիկ, 37 – Չիրո Իմոբիլե, 65

Հեռացում՝ Ֆրանչեսկո Աչերբի, 70 («Լացիո»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում