Իտալական A Սերիայի 20-րդ տուրում «Նապոլին» 2:1 հաշվով տնային հաղթանակ տարավ Հռոմից ժամանած «Լացիոյի» նկատմամբ (տեսանյութ):
Կարլո Անչելոտիի գլխավորած թիմը 47 միավորով երկրորդ տեղում է եւ 6 միավոր է հետ առաջատար Թուրինի «Յուվենտուսից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: «Լացիոն» 32 միավորով 5-րդն է:
Իտալիայի առաջնություն, 20-րդ տուր
«Նապոլի» - «Լացիո»՝ 2:1
Խոսե Կալյեխոն, 34, Արկադիուշ Միլիկ, 37 – Չիրո Իմոբիլե, 65
Հեռացում՝ Ֆրանչեսկո Աչերբի, 70 («Լացիո»)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում