Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարին բրազիլացի պաշտպան Մարսելոյին մեկնարկային կազմում չի ընդգրկում ավելորդ քաշի պատճառով, հաղորդում է El Transistor-ը:
Նշվում է, որ 30-ամյա ֆուտբոլիստն իր նորմայից 6 կգ ավելի է կշռում:
«Սեւիլիայի» դեմ Իսպանիայի առաջնության նախորդ տուրի խաղում (2:0) Մարսելոյի փոխարեն «Ռեալի» մեկնարկային կազմում խաղում էր 22-ամյա իսպանացի պաշտպան Սերխիո Ռեգիլոնը: Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 հանդիպում, դարձել 3 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում