22:07  ,  20 հունվարի, 2019

«Գանձասար-Կապանը» պայմանագիր է կնքել պերուացի պաշտպանի հետ, «Արցախն» ունի 2 նորեկ

«Գանձասար-Կապանին» է միացել պերուացի կենտրոնական պաշտպան Ալեքս Մարտին Մագայանեսը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կողմերը կնքել են մեկ տարվա պայմանագիր: Մագայանեսի նախորդ ակումբն էր պերուական «Աթլետիկո Գրաուն»։

Երեւանի «Արցախի» կազմը համալրել են Հայաստանի ազգային հավաքականում 2 հանդիպում անցկացրած 25-ամյա կիսապաշտպան Բենիկ Հովհաննիսյանը եւ Հայաստանի երիտասարդական ու պատանեկան հավաքականներում խաղացած 23-ամյա հարձակվող Վարդան Բակալյանը, փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում