21:52  ,  20 հունվարի, 2019

«Տոտենհեմը» հաղթանակ կորզեց ավելացված ժամանակում (տեսանյութ)

Անգլիական Պրեմյեր լիգայի 23-րդ տուրում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ֆուլհեմի» նկատմամբ (տեսանյութ): Հյուրերի հաղթական գոլն ավելացված ժամանակի չորրորդ րոպեին խփեց անգլիացի պաշտպան Հարի Վինկսը:

«Տոտենհեմը» 49 միավորով մնաց երրորդ տեղում, իսկ «Ֆուլհեմը» 15 միավորով 19-րդն է:

Անգլիայի առաջնություն, 23-րդ տուր

«Ֆուլհեմ» - «Տոտենհեմ»՝ 1:2

Ֆերնանդո Լյորենտե, 17 (ինքնագոլ) – Դելե Ալի, 51, Հարի Վինկս, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս