20:22  ,  20 հունվարի, 2019

Շախմատի Հայաստանի առաջնություննների բոլոր մրցանակակիրները (ֆոտոշարք)

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեցին շախմատի Հայաստանի առաջնություննները:

Ժամանակից շուտ Հայաստանի չեմպիոնի տիտղոսն ապահոված Արման Փաշիկյանը վերջին՝ 9-րդ տուրում սեւերով ոչ ոքի խաղաց Տիգրան Հարությունյանի հետ եւ մրցաշարն ավարտեց 6.5 միավորով: Երկրորդ տեղը զբաղեցրեց 5.5 միավոր հավաքած Հայկ Մարտիրոսյանը, որը չկարողացավ պաշտպանել Հայաստանի չեմպիոնի կոչումը:

Երրորդ տեղը գրավեց Սամվել Տեր-Սահակյանը, որը վաստակեց 5 միավոր եւ Զավեն Անդրիասյանից ու Ռոբերտ Հովհաննիսյանից առաջ անցավ լրացուցիչ ցուցանիշներով:

Արման Փաշիկյանը Հայաստանի չեմպիոն դարձել էր նաեւ 2009 թվականին:

Կանանց Հայաստանի 74-րդ առաջնության չեմպիոնի կոչմանն արժանացավ Մարիա Գեւորգյանը, որը հաղթեց նաեւ վերջին տուրում եւ վաստակեց 7 միավոր: Սուսաննա Գաբոյան 6 միավորով երկրորդն էր, իսկ Սիրանուշ Ղուկասյանը նույն արդյունքով գրավեց երրորդ տեղը:

Մարիա Գեւորգյանը Հայաստանի չեմպիոն դարձավ երրորդ անգամ: Նա նման հաջողության հասել էր նաեւ 2016 եւ 2017 թվականներին:

Հիշեցնենք, որ 2018թ. կանանց Հայաստանի չեմպիոն Մարիա Կուրսովան առողջական խնդիրների պատճառով առաջնության ընթացքում հրաժարվել էր պայքարից: Կուրսովայի մասնակցությամբ պարտիաների արդյունքները հաշվի չեն առնվել:

Մրցաշարերում առաջին տեղ զբաղեցրած շախմատիստները կընդգրկվեն Հայաստանի հավաքականների կազմերում։

Հունվարի 22-23-ը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կկայանա Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված արագ շախմատի Հայաստանի առաջնությունը: Հայաստանի առաջնությունների մասնակիցները հանդես կգան նաեւ արագ շախմատի մրցաշարում, որի ավարտից հետո հունվարի 23-ին կպարգեւատրվեն Հայաստանի տղամարդկանց 79-րդ եւ կանանց 74-րդ առաջնությունների հաղթողներն ու մեդալակիրները:

Հայաստանի առաջնություն, 9-րդ տուր

Տիգրան Հարությունյան - Արման Փաշիկյան՝ 0.5:0.5

Տիգրան Պետրոսյան - Զավեն Անդրիասյան՝ 0:1

Արամ Հակոբյան - Ռոբերտ Հովհաննիսյան՝ 0.5:0.5

Սամվել Տեր-Սահակյան - Շանթ Սարգսյան՝ 0.5:0.5

Մանուել Պետրոսյան - Հայկ Մարտիրոսյան՝ 0:1

Մրցաշարային դրությունը վերջին տուրից հետո. Փաշիկյան՝ 6.5 միավոր, Մարտիրոսյան՝ 5.5, Տեր-Սահակյան, Հովհաննիսյան, Անդրիասյան՝ 5-ական, Տ. Պետրոսյան՝ 4.5, Հակոբյան՝ 4, Սարգսյան՝ 3.5, Մ. Պետրոսյան, Մարտիրոսյան՝ 3-ական:

Կանանց Հայաստանի առաջնություն, 9-րդ տուր

Մարիա Գեւորգյան - Անահիտ Մկրտչյան՝ 1:0

Մարիամ Ավետիսյան - Արփինե Գրիգորյան՝ 1:0

Սիրանուշ Ղուկասյան - Մարիամ Մկրտչյան՝ 1:0

Աննա Խաչատրյան - Սուսաննա Գաբոյան՝ 0:1

Մրցաշարային դրությունը վերջին տուրից հետո. Գեւորգյան՝ 7 միավոր, Գաբոյան, Ղուկասյան՝ 5.5-ական, Ավետիսյան՝ 4.5, Խաչատրյան, Գրիգորյան՝ 4-ական, Հակոբյան՝ 2.5, Մ. Մկրտչյան, Ա. Մկրտչյան՝ 2-ական:

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում