20:04  ,  20 հունվարի, 2019

Միշել Տեր-Զաքարյանի թիմը շարունակում է միավորներ կորցնել

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրում «Մոնպելյեն» հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ ոքի խաղաց «Ռենի» հետ:

Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմը «Լիգա-1»-ում չհաղթեց 5-րդ խաղում անընդմեջ եւ 32 միավորով բաժանում է 5-6-րդ տեղերը: «Ռենը» 30 միավորով 8-րդն է:

 Ֆրանսիայի առաջնություն, 21-րդ տուր

«Ռեն» - «Մոնպելյե»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս