19:31  ,  20 հունվարի, 2019

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց խոշոր հաշվով (տեսանյութ)

Անգլիական Պրեմյեր լիգայի 23-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 3:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ հետնապահ «Հադերսֆիլդի» նկատմամբ (տեսանյութ):

«Մանչեսթեր Սիթին» Եվրոպայի 5 առաջատար առաջնություններում (Իսպանիա, Անգլիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) առաջին ակումբն է, որն այս մրցաշրջանում հատում է 100 գոլի սահմանագիծը: Բոլոր մրցաշարերում Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը գոլերի քանակը հասցրեց 102-ի:

«Մանչեսթեր Սիթին» Պրեմյեր լիգայում հավաքեց 56 միավոր եւ 4 միավոր է հետ առաջատար «Լիվերպուլից»: «Հադերսֆիլդը» մրցաշարային աղյուսակը եզրափակում է 11 միավորով:

Անգլիայի առաջնություն, 23-րդ տուր

«Հադերսֆիլդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:3

Դանիլո, 18, Ռահիմ Ստերլինգ, 54, Լերոյ Սանե, 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում