23:15  ,  20 հունվարի, 2019

Պոլ Սքոուլզը կգլխավորի Անգլիայի չորրորդ դիվիզիոնի ակումբ

Անգլիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Սքոուլզը կգլխավորի «Օլդհեմ» ակումբը, փոխանցում է The Telegraph-ը:

Մանկությունում 44-ամյա անգլիացին երկրպագել է «Օլդհեմին», որը հանդես է գալիս Անգլիայի չորրորդ դիվիզիոնում: 24-րդ տուրից հետո թիմը 39 միավորով 12-րդ տեղում է:

Հիշեցնենք, որ Պոլ Սքոուլզը կարիերան ավարտել է 2013 թվականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում