17:26  ,  20 հունվարի, 2019

A Սերիա. Պոկերի հեղինակ դարձած Սապատան հավասարվեց Ռոնալդուին (տեսանյութ)

Իտալական A Սերիայի 20-րդ տուրում «Ատալանտան» հյուրընկալվելիս 5:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Ֆրոզինոնեի» նկատմամբ (տեսանյութ): Հյուրերից պոկերի հեղինակ դարձավ կոլումբացի հարձակվող Դուվան Սապատան, որը 14 գոլով հավասարվեց ռմբարկուների ցուցակը գլխավորող Կրիշտիանու Ռոնալդուին Թուրինի «Յուվենտուսից»:

Սապատան առաջին ֆուտբոլիստն է, որը պոկերի հեղինակ է դառնում Իտալիայի ընթացիկ առաջնությունում:

Այս հաղթանակից հետո «Ատալանտան» հավաքեց 31 միավոր եւ հավասարվեց 6-րդ տեղում գտնվող «Միլանին»: «Ֆրոզինոնեն» 10 միավորով նախավերջին տեղում է:

Իտալիայի առաջնություն, 20-րդ տուր

«Ֆրոզինոնե» - «Ատալանտա»՝ 0:5

Ջանլուկա Մանչինի, 11, Դուվան Սապատա, 44, 47, 64, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում