17:20  ,  20 հունվարի, 2019

«Լոռին» 6 գոլ խփեց Արթուր Պետրոսյանի նորամուտի խաղում

Վանաձարի «Լոռին» հունվարի 20-ին ընկերական հանդիպում է անցկացրել Հայաստանի Առաջին խմբի ներկայացուցիչ Երեւանի «Լոկոմոտիվի» հետ եւ խփել 6 անպատասխան գոլ: Հանդիպումը տեղի է ունեցել Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում:

«Լոռիի» կազմում դուբլի հեղինակ դարձան Ջոնել Դեսիրեն եւ Իսահ Ալիյուն, մեկ անգամ աչքի ընկավ Դեւիդ Էմանուելը, եւս մի գոլ հեղինակեց թիմում փորձաշրջան անցնող ֆուտբոլիստներից մեկը:

Դա Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի նորամուտի խաղն էր «Լոռիի» գլխավոր մարզիչի պաշտոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով