17:06  ,  20 հունվարի, 2019

Արաս Օզբիլիսը մասնակցեց «Վիլեմ Երկրորդի» հաղթանակին

Ձմեռային դադարից հետո վերսկսված ֆուտբոլի Հոլանդիայի առաջնության 18-րդ տուրում «Վիլեմ Երկրորդը» սեփական խաղադաշտում 2:0 հաշվով առավելության հասավ «Բրեդայի» նկատմամբ՝ տանելով երրորդ անընդմեջ հաղթանակը: Հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին խփեց իսպանացի կիսապաշտպան Պոլ Լոնչը, իսկ երկրորդ գոլն ավելացված ժամանակում խփեց հույն պաշտպան Մարիուս Վրուսային:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հանդես եկավ դաշտի տերերի մեկնարկային կազմում եւ փոխարինվեց 75-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Վիլեմ Երկրորդը» 22 միավորով բարձրացավ 9-րդ տեղ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում