16:10  ,  20 հունվարի, 2019

Australian Open. Ֆեդերերը չպաշտպանեց տիտղոսը

Աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը չկարողացավ դուրս գալ Մելբուրնում շարունակվող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ:

Չորրորդ շրջանում 37-ամյա շվեյցարացին 4 սեթում անակնկալ պարտության կրեց Հունաստանի ներկայացուցիչ 20-ամյա Ստեֆանոս Ցիցիպասից՝ 7:6, 6:7, 5:7, 6:7: Թենիսիստները կորտում անցկացրին 3 ժամ 50 րոպե:

Աշխարհի 15-րդ ռակետ Ցիցիպասը կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի հետ, որը 5 սեթում հաղթեց խորվաթ Մարին Չիլիչին` 6:7, 6:3, 6:2, 4:6, 6:4:

Հիշեցնենք, որ Ռոջեր Ֆեդերերը Australian Open-ի գործող չեմպիոնն է: Մրցաշարը կավարտվի հունվարի 27-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում