Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսածանր քաշային կարգում WBA Regular վարկածով աշխարհի չեմպիոն, ֆիլիպինցի Մենի Պակյաոն պաշտպանել է տիտղոսը:
Լաս Վեգասում կայացած մենամարտում 40-ամյա բռնցքամարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է 4 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, ամերիկացի Էդրիեն Բրոներին՝ 117:111, 116:112. 116:112:
Մենի Պակյաոն 61-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում, որտեղ կրել է նաեւ 7 պարտություն եւ գրանցել 2 ոչ ոքի: Նա պատմության միակ բռնցքամարտիկն է, որն աշխարհի չեմպիոն է դարձել 8 քաշային կարգերում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում