12:37  ,  20 հունվարի, 2019

Մենի Պակյաոն հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսածանր քաշային կարգում WBA Regular վարկածով աշխարհի չեմպիոն, ֆիլիպինցի Մենի Պակյաոն պաշտպանել է տիտղոսը:

Լաս Վեգասում կայացած մենամարտում 40-ամյա բռնցքամարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է 4 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, ամերիկացի Էդրիեն Բրոներին՝ 117:111, 116:112. 116:112:

Մենի Պակյաոն 61-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում, որտեղ կրել է նաեւ 7 պարտություն եւ գրանցել 2 ոչ ոքի: Նա պատմության միակ բռնցքամարտիկն է, որն աշխարհի չեմպիոն է դարձել 8 քաշային կարգերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում