13:10  ,  20 հունվարի, 2019

«Արարատի» մրցակիցները Սոչիում

Երեւանի «Արարատը» հունվարի 23-ին կմեկնի Սոչի, որտեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի մինչեւ փետրվարի 3-ը:

Հունվարի 30-ին հայկական ակումբն ընկերական հանդիպում կանցկացնի ռուսական «Ուրոժայ» ակումբի հետ, իսկ փետրվարի 1-ին կմրցի «Սոչիի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ այս օրերին «Արարատում» փորձաշրջան են անցնում մի շարք լեգեոնականներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում