11:58  ,  20 հունվարի, 2019

Australian Open. Նադալը շանս չտվեց Բերդիխին, Շարապովան լքեց պայքարը

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը Մելբուրնում անցկացվող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության չորրորդ շրջանում վստահ հաղթանակ տարավ Տոմաշ Բերդիխի նկատմամբ եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ: 2 ժամ 7 րոպե տեւած մրցախաղում իսպանացի թենիսիստը հաղթեց 6:0, 6:1, 7:6 հաշվով:

Քառորդ եզրափակիչում Նադալը կխաղա 21-ամյա ամերիկացի Ֆրենսիս Տյաֆոյի հետ, որը պայքարից դուրս թողեց բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին:

Նախորդ փուլում Australian Open-ի գործող չեմպիոն Կարոլին Վոզնյացկուն պայքարից դուրս թողած ռուս Մարիա Շարապովան անակնկալ պարտություն կրեց ավստրալացի Էշլի Բարտիից՝ 6:4, 1:6, 4:6: Մրցախաղը տեւեց 2 ժամ 23 րոպե: Ավստրալուհու հաջորդ մրցակիցը կլինի չեխ Պետրա Կվիտովան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում