01:26  ,  20 հունվարի, 2019

«Ինտերը» միավորներ կորցրեց տանը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 20-րդ տուրում Միլանի «Ինտերը» տանը մրցեց «Սասուոլոյի» հետ: Իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմը չկարողացավ հաղթանակ տանել: Գոլ չգրանցվեց՝ 0:0:

«Ինտերը» 40 միավորով երրորդ տեղում է եւ 4 միավոր հետ է մեկ հանդիպում քիչ անցկացրած «Նապոլիից»: «Սասուոլոն» ունի 26 միավոր եւ 12-րդն է:

Իտալիայի առաջնություն, 20-րդ տուր

«Ինտեր» - «Սասուոլո»՝ 0:0 (տեսանյութ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով