23:20  ,  19 հունվարի, 2019

«Աթլետիկոն» շանս չտվեց հետնապահին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվեց վերջին տեղում ընթացող «Ուեսկային» (11 միավոր): Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը խնդիրներ չունեցավ: «Աթլետիկոն» հաղթեց 3:0 հաշվով:

«Աթլետիկոն» 41 միավորով երկրորդ տեղում է եւ 5 միավոր առաջ է երրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալից»: Առաջատար «Բարսելոնան» 19 խաղում վաստակել է 43 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 20-րդ տուր

«Ուեսկա» - «Աթլետիկո»՝ 0:3 (տեսանյութ)

Լուկաս-Ֆրանսուա Էրնանդես, 31, Սանտյագո Արյաս, 52, Կոկե, 71

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում