15:44  ,  20 հունվարի, 2019

Մարկո Ռոյս. Ինձ երբեք չեք տեսնի «Բավարիայում»

Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը պատմել է, որ երբեք չի տեղափոխվի Մյունխենի «Բավարիա»:

««Բավարի՞ա». երբեք: Դուք երբեք ինձ չեք տեսնի «Բավարիայում»: Ես խոստանում եմ դա: Բացի այդ, շուտով կդառնամ 30 տարեկան, իսկ նրանք ցանկանում են երիտասարդացնել կազմը»,- Ռոյսի խոսքը մեջբերում է Sport1.de-ն:

Հիշեցնենք, որ Մարկո Ռոյսը «Բավարիային» մերժել էր 2012 թվականին, երբ Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում