Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սոցցանցերում հրապարակել է ծովափնյա լուսանկարներ: 36-ամյա գրոսմայստերը հանգստանում է իր կնոջ՝ Արիանե Կաոիլիի հետ:
«Պատրաստ եմ 2019-ին»,- լուսանկարները վերանագրել է Արոնյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 21-31-ը Լեւոն Արոնյանը կմասնակցի Ջիբրալթարում անցկացվելիք Gibraltar Masters ավանդական մրցաշարին (10 տուր):
Արոնյանը Gibraltar Masters-ի գործող հաղթողն է: Նախորդ տարի հայ գրոսմայստերն եզրափակիչ թայ-բրեյքում ուժեղ էր գտնվել ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավից:
Chill pic.twitter.com/WWvLHpxV0o
— Levon Aronian (@LevAronian) 19 января 2019 г.
Ready for 2019 pic.twitter.com/wXrZF7luEQ
— Levon Aronian (@LevAronian) 19 января 2019 г.
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում