21:51  ,  19 հունվարի, 2019

ՊՍԺ - «Գենգամ»՝ 9:0, Մբապեի եւ Կավանիի հեթ-տրիկը

Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն ընդունեց հետնապահ «Գենգամին»: Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմն առավելության հասավ 9:0 հաշվով: Երեքական գոլ խփեցին ֆրանսիացի Կիլիան Մբապեն եւ ուրուգվայցի Էդինսոն Կավանին: Դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի Նեյմարը: Աչքի ընկավ նաեւ բելգիացի Տոմա Մենյեն:  

ՊՍԺ-ն 19 խաղից հետո 53 միավորով առաջինն է եւ արդեն 13 միավոր է առաջ 21 հանդիպում անցկացրած «Լիլից»: «Գենգամը» եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ 14 միավոր:

Նշենք, որ 9 օր առաջ «Գենգամը» ՊՍԺ-ին դուրս էր թողել Ֆրանսիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչից:

Ֆրանսիայի առաջնություն, 21-րդ տուր

ՊՍԺ - «Գենգամ»՝ 9:0 (տեսանյութ)

Նեյմար, 11, 68, Կիլիան Մբապե, 37, 45, 80, Էդինսոն Կավանի, 59, 66, 76, Տոմա Մենյե, 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում